Քաղաքական ոչ բռնի պայքարը մեզ համար սկզբունքային է․ Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում անդրադառնում է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին։ Փաշինյանը նշում է, որ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու ճանապարհը հնարավոր է կանխել միայն այն դեպքում, եթե քաղաքացիները բավարար կամք դրսևորեն։