«Ելք»-ում ճանապարհային քարտեզ են գծում

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունում մարտի 13-ին շարունակվեցին քննարկումները, թե ինչպես է հնարավոր կանխել Սերժ Սարգսյանի հետագա իշխանավարումը՝ նրա նախագահության երկրորդ ժամկետից հետո, որ լրանում է ապրիլին։ Շուրջ երեք ժամ տևած փակ քննարկումից հետո խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը լրագրողներին ասացին, որ իրենց նպատակին հասնելու ճանապարհային քարտեզի շուրջ դեռ վերջնական հայտարարի չեն եկել։ Կան տարակարծություններ, ու «Ելք»-ում ներկայում փորձում են լուծել դրանք։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ սեղմ ժամկետում պիտի փորձեն հստակեցնել ճանապարհային քարտեզը։

Մեկնաբանել