Հայաստանի այս հողը 200 տարի առաջ ամայացրել են լեզգիները, այսօր նույնն անում են հայերը

18-րդ դարում Դաղստանի լեռներից լեզգիները ավերիչ արշավանք սկսեցին՝ թալանելով Հայաստանի հյուսիսային շրջանները, այսօրվա՝ Լոռու և Տավուշի մարզերի գյուղերը:

Նոյեմբերյանի շրջանում մնացել են լեզգիների մասին տխուր հիշողություններ, այսպես՝ Դովեղ գյուղում կա հայտնի
Լեզգու քար տեղանունը:

«Պոլիմետալ» անունով ռուսական հանքահենները նախատեսում են 2018-2021 թթ. ժամանակահատվածում
իրականացնել երկրաբանահետախուզական աշխատանքներ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքներում:

Նրանց թիրախում է նաև Նոյեմբերյանի տարածաշրջանի զարդը՝ Երկնասարը (Կապույտասար, Գոգդաղ), որից հրաշալի տեսարան է բացվում դեպի Վրաստան, Ադրբեջան և Հայաստանի մյուս մասերը:

Այստեղից երևում է նաև այն ավերը, որ տեսնում եք նկարում, որ իրականացրել են Թեղուտի հանքահենները:
Երկնասարը և հարևան լեռներն ու անտառները Նոյեմբերյանի՝ Ադրբեջանին սահմանամերձ գյուղերի բնակիչների
համար չնչին, բայց եկամտի կարևոր, որոշ մարդկանց համար՝ միակ աղբյուրն է:

Հանքահենների գալով մարդիկ հեռանալու են սահմանից, իրենց տուն ու տեղից: Հետո, տարածքի բնական
հարստությունները խժռելուց հետո, հեռանալու են նաև հանքահենները, ինչպես հեռացան ներխուժող լեզգիները 18-րդ
դարում՝ իրենց հետևից թողնելով ավեր, ամայի հող ու անեծք:

Գլխավոր լուսանկարում՝ տեսարան Գոգդաղից

Մեկնաբանել