Արդարադատության նախարարն անթույլատրելի է համարում կին դատապարտյալների հետ հումորային հաղորդման շրջանակում զրույցները։
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», լրագրողների հետ ճեպազրույցում Դավիթ Հարությունյանն անդրադարձել է Հանրային հեռուստաընկերության «Լավ երեկո» հաղորդաշարի լրագրողի կողմից «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալների հետ արած հարցազրույցը: Նախարարն ասել է, որ լուրջ քննարկումներ է ունենալու Հանրային հեռուստաընկերության (Հ1) ղեկավարության հետ:
«Առաջին դեպքը չէ, այլ երկրորդ լուրջ բացթողումն է, որ տեղի ունեցել Հ1-ի կողմից: Մենք դա քննարկման առարկա ենք դարձրել»,- ասել է Հարությունյանը՝ չմասնավորեցնելով, թե որն է եղել առաջին դեպքը:
«Լավ երեկո» հումորային հաղորդման ընթացքում կին դատապարտյալների հետ զրույցները ծաղրի առարկա էին դարձել, ինչը բուռն դժգոհություն էր հարուցել հանրության շրջանում և սոցցանցերում։
Կարդացե՛ք նաև՝