Բրիտանիան արտաքսում է Ռուսաստանի 23 դիվանագետի

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է Ռուսաստանի 23 դիվանագետի արտաքսելու մասին՝ ռուսական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման առնչությամբ, հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները:

Մեյի խոսքով՝ դիվանագետներին մեկ շաբաթ է տրվում երկրից հեռանալու համար: Թերեզա Մեյի պնդմամբ՝ դիվանագետները «ռուսական գաղտնի հետախուզության աշխատակիցներ են»:

Մեյը հայտարարել է նաև Ռուսաստանի հետ բարձր մակարդակով կնքված պայմանագրերի չեղարկման մասին: Չեղարկվել է Մեծ Բրիտանիա այցելելու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ուղարկված հրավերը: Նա նաև հայտնել է, որ բրիտանացի նախարարները և բարձրաստիճան պաշտոնյաները չեն այցելի Ռուսաստանում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:

Ինչպես գրում է «Կոմերսանտ» թերթը, վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրները, Մոսկվան արձագանքելու է Լոնդոնի գործողություններին։