Թեղուտ․ բնապահպանական, իրավական և տնտեսական կոլապս

2007-ին՝ Թեղուտի հանքավայրի շահագործումից առաջ, «Վալլեքս» ընկերությունը հավաստիացնում էր, թե Թեղուտը օրինակելի հանքավայր է լինելու, որի շահագործման ընթացքում պահպանվելու են բնապահպանական բոլոր նորմերը, ստեղծվելու է համապատասխան պոչամբար, չեն աղտոտվելու տարածքի գետերը, տնկվելու է ավելի մեծ մակերեսով անտառ, քան կտրվելու էր։ 2018-ի հունվարին «Վալլեքսը» հայտարարեց հանքավայրի 1200 աշխատակիցներին կրճատելու և հանքավայրի շահագործումը դադարեցնելու մասին։ «Վալլեքսն» այժմ պաշտոնական հաղորդագրությունից այն կողմ չի ցանկանում տեղեկատվություն տրամադրել։

ՍիվիլՆեթը փորձել է հասկանալ Թեղուտի հանքավայրի շահագործման բնապահպանական, իրավական և տնտեսական հետևանքները։

Մեկնաբանել