Ռուս ուղղափառ եկեղեցին մեկնաբանել է Սուրբ կրակի մասին հայ հոգևորականի հայտարարությունը

Ռուս ուղղափառ եկեղեցին մեկնաբանել է Երուսաղեմի Հայոց Սուրբ Յակոբեանց միաբանության հոգևորական, Սամուել Ծայրագույն Վարդապետ Աղոյանի հայտարարությունն այն մասին, թե Սուրբ կրակը «երկնքից չէ, այլ վառվում է կանթեղից»։

Եկեղեցու մամուլի ծառայության ներկայացուցիչը Աղոյանի հայտարարությունը անվանել է Զատկից առաջ միլիոնավոր հավատացյալների «աղոթող վիճակի անընդունելի խախտում»։

«Երբ ամբողջ ուղղափառ աշխարհը պատրաստվում է Զատկին, մեծ հիասթափություն են առաջացնում Սուրբ կրակի ծագման թեման սկանդալի վերածելու փորձերը»,- ասված է հայտարարությունում։

Երուսաղեմի Հայոց Սուրբ Յակոբեանց միաբանության հոգևորական, Սամուել Ծայրագույն Վարդապետ Աղոյանը Զատկի նախաշեմին իսրայելական հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Սուրբ կրակը «ոչ թե երկնքից է, այլ վառվում է հոգևորականների կողմից՝ կանթեղից, ապա կրակը դուրս է հանվում և տարածվում՝ որպես Սուրբ կրակ»։

Դիտել 11․10-րդ րոպեից