Ֆիլիպինների նախագահը դուրս է բերում երկիրը Միջազգային քրեական դատարանի իրավազորությունից

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն դուրս է բերում իր երկիրը Միջազգային քրեական դատարանի իրավասությունից։ Այդկերպ Դուտերտեն արձագանքել է իր դեմ սկսված հետաքննությանը՝ մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով։

Դուտերտեին մեղադրում են նրանում, որ թմրամիջոցների դեմ սկսված անողոք պատերազմի արդյունքում Ֆիլիպիններում սպանվել է ավելի քան 8 հազար մարդ։

Ի սկզբանե Դուտերտեն հայտարարել էր, որ ողջունում է իր բարի համբավը պաշտպանելու հնարավորությունը, սակայն երեկ հայտարարել է, որ Միջազգային քրեական դատարանը ոտնահարում է օրենքը և ինքը դուրս է բերում երկիրը Հռոմի ստատուտից (Միջազգային քրեական դատարանի հիմնադիր փաստաթուղթ)։

Մեկնաբանել