Արտաբյուջեներ․ մեծ գումարներ, ոչ թափանցիկ ծախսեր

2017-ի ինը ամիսներին Հայաստանի պետական մարմինների արտաբյուջեներ կատարվել են 22 մլրդ դրամի մուտքեր, սակայն ծախսվել է 23 մլրդ դրամ։ Ընդդիմադիրները վստահ են, որ արտաբյուջետային գումարները ոչ թափանցիկ են ծախսվում, բացակայում է վերահսկողությունը։ ՍիվիլՆեթը զրուցել է Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի, «Վարորդի ընկեր» ՀԿ ներկայացուցիչ Սերգեյ Ղահրամանյանի, ինչպես նաև տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի հետ։

Երկու տարի առաջ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ևս կառավարությանն ուղղված իր առաջարկում կոռուպցիայի դեմ պայքարում որպես ամենահրատապ քայլ նշել էր արտաբյուջեների ու հիմնադրամների վերացումը։ Այս խնդիրը կարևորել էր նաև վարչապետ Կարեն Կարապետյանը։ Գործնական քայլերը, սակայն, ուշանում են։