Վրաստանի լեռնադահուկային Գուդաուրի հանգստավայրի ճոպանուղու վթարի հետևանքով տուժել է ութ մարդ։
Հաղորդվում է, որ վթարը ենթադրաբար տեղի է ունեցել արգելակման համակարգի անսարքության հետևանքով, ինչի արդյունքում նստատեղերը բարձր արագությամբ սկսել են շարժվել հակառակ ուղղությամբ։ Որոշ ուղևորներ ստիպված՝ ցատկել են ցած, մյուսներն ընկել են։
Ըստ վրաստանյան լրատվամիջոցների՝ վթարի հետևանքով տուժել է Ուկրաինայի չորս, Շվեդիայի մեկ, Ռուսաստանի մեկ, Վրաստանի մեկ քաղաքացի։
Ուկրաինայի և Շվեդիայի քաղաքացիներին, որոնք ստացել են ամենածանր վնասվածքները, ուղղաթիռով տեղափոխել են Թբիլիսի։
Սոցցանցերի օգտատերերը տարածում են միջադեպի տեսանյութեր։