Բուռն քննարկում Երևանի ավագանում․ «Երկիր ծիրանի»-ի թիրախում նաև Վազգեն Սարգսյանն էր

Երևանի ավագանու մարտի 19-ի նիստն անցավ լարված մթնոլորտում։ Ավագանին աշխատանքն սկսեց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագծերի քննարկմամբ, որը զուգորդվում էր մեղադրանքներով և վիրավորանքներով։ «Երկիրա ծիրանի»-ից Զարուհի Փոստանջյանը Հայաստանում քաղաքական ճգնաժամի համար մեղադրեց ոչ միայն երեք նախագահներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, այլև Վազգեն Սարգսյանին։ Քննադատության թիրախում այնուհետև հայտնվեց «Ելք» կուսակցությունը։