Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ձերբակալվել է իր նախընտրական քարոզարշավի ապօրինի ֆինանսավորման գործով։
Հետաքննությունը կապված է 2007թ․ Սարկոզիի արշավի այսպես կոչված «լիբիական» ֆինանսավորման հետ, գրում է Le Monde-ը։ Ֆրանսիայի նախկին նախագահին հարցաքննելու են Կոռուպցիայի, ֆինանսական և հարկային հանցագործությունների դեմ պայքարի կենտրոնական վարչության քննիչները։
Նիկոլա Սարկոզին չունի դատական անձեռնմխելիություն 2012-ի հունիսից։