FAST-ի կրթաթոշակները սպասում են երիտասարդ գիտնականներին

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) փոխնախագահ Ստեփան Մարգարյանը ՍիվիլՆեթին ներկայացնում է նորաստեղծ հիմնադրամի առաքելությունը, խոսում ծրագրերի մասին։ Նա ասում է, որ ազգությամբ հայերից բաղկացած «Հրեշտակ ներդրողներ» (angel investors) Հայաստանում լուրջ ներդրում են անելու տեխնոլոգիաների ոլորտում։