Ձեր ուրախությունը մեր ուրախությունն է, ձեր հոգսերը՝ մեր հոգսերը․ Սերժ Սարգսյանի Նավրոզի ուղերձը

Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին բնության զարթոնքը և նոր տարին խորհրդանշող գարնանային տոնի՝ Նավրոզի կապակցությամբ, որը, ըստ ՀՀ նախագահի, «լի է նոր կյանքի, նոր հույսերի և նոր հաջողությունների ակնկալիքով»:

Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Սերժ Սարգսյանը մաղթել է երջանկություն, բարօրություն և առաջընթաց՝ Հայաստանի հասարակության իրավահավասար եղբայրական ընտանիքում:

«Համոզված եղեք, որ ձեր ուրախությունը մեր ուրախությունն է, իսկ ձեր հոգսերը մեր հոգսերն են: Մենք միասին կառուցում ենք ազատ ու բարեշեն երկիր բոլորիս համար»,- ասված է շնորհավորական ուղերձում:

Մեկնաբանել