Որևէ քաղաքական գործչի այսքան անհեթեթ ու խիստ պատիժ չէր նշանակվել․ Սեֆիլյանի պաշտպան

Մարտի 20-ին դատարանը վճռեց՝ Ժիրայր Սեֆիլյանը պետք է ազատազրկվի 10 տարի հինգ ամսով։ ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը պատիժը համարեց «անհեթեթ ու խիստ»։ Նա ասում է, որ «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդին նույն արարքի համար դատապարտել են երկու տարբեր հոդվածներով։ Պաշտպաննները մտադիր են բողոքարկել դատավճիռը։ Ըստ մեղադրանքի՝ Սեֆիլյանը «ապօրինի ձեռք է բերել հրազեն ու ռազմամթերք»՝ նպատակ ունենալով «զավթել պետական նշանակության շինություններ», ինչպես նաև ցանկացել է իրականացնել «զանգվածային անկարգություններ» Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը։