Վոլոդյա Ավետիսյանը հավատում է՝ ռուսական հատուկ ծառայությունները ցանկացել են վերացնել Ժիրայր Սեֆիլյանին

«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը նստացույց է սկսել, որի հիմնական նպատակն է թույլ չտալ, որ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ։ Նստացույցը կապված է նաև Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի և մյուսների գործով մարտի 20-ի դատավճռի հետ։ Վոլորդյա Ավետիսյանն իր համակիրների հետ հորդորում է ազատել նրանց ու մյուս քաղբանտարկյալներին։ Նրան միացել են մեկ տասնյակ քաղաքացիներ, այդ թվում՝ երիտասարդներ։

«Եվս մեկ անգամ ուզում ենք ժողովրդին ու հանրությանը իրազեկել, որ պայքարը շարունակվում է՝ հանուն օրենքով երկրի կերտման։ Թույլ չտանք Սերժ Սարգսյանի վերարտադրումը՝ իր վարչակազմի հետ միասին»,- ՍիվիլՆեթին ասաց Վոլոդյա Ավետիսյանը։

Հարցին, թե արդյոք պատրաստվո՞ւմ է համագործակցել խորհրդարանական քաղաքական ուժերի, մասնավորապես «Ծառուկյան» և «Ելք» դաշինքների հետ, Ավետիսյանը պատասխանեց, որ չի բացառում համագործակցությունը յուրաքանչյուր մտահոգ քաղաքացու հետ։

«Հանուն Հայաստան պետության» ճակատը նախատեսում է հանրահավաք անցկացնել մարտի 23-ին։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել