SOS TV-ի Հայկ Բարսեղյանը բերման է ենթարկվել և ազատ արձակվել

Գյումրիի ընդդիմադիր SOS TV-ի հիմնադիր Հայկ Բարսեղյանն այսօր Երևանում Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք է բերման ենթարկվել ոստիկանների կողմից՝ սառը զենք կրելու կասկածանքով։ Ոստիկանության բաժանմունք բերվելուց հետո նա ազատ է արձակվել։

Հայկ Բարսեղյանը հասցրել է Ֆեյսբուքի իր պատին տեղադրել ոստիկանների հետ զրույցի տեսագրությունը։

 

Ավելի ուշ Բարսեղյանը մեկ այլ գրառում է արել՝ նշելով, որ դանակը վերցրել են և իրեն բաց թողել։