Կոսովոյի ընդդիմությունը խորհրդարանում ի նշան բողոքի արցունքաբեր գազ է կիրառել

Մարտի 21-ին Կոսովոյի ընդդիմությունը խորհրդարանում կիրառել է արցունքաբեր գազ։ Այդկերպ ընդդիմադիրներն իրենց բողոքն են հայտնել Չեռնոգորիայի հետ սահմանի մասին համաձայնագրի վավերացման դեմ: «Ինքնորոշում» ազգայնական կուսակցությունը կարծում է, որ համաձայնագրով Կոսովոն հարևան երկրին է զիջում իր տարածքի մի մասը։

Որոշ խորհրդարանականներ, ըստ տեսանյութերի, հագել են հակագազեր, մյուսներին դուրս են բերել դահլիճից։

Սա Կոսովոյի խորհրդարանի՝ փաստաթղթի շուրջ քվեարկելու չորրորդ փորձն է։