Աղբի վճարները աստիճանաբար կդառնան առցանց

Երևանի քաղաքային բյուջեից յուրաքանչյուր տարի մեծ գումարներ են հատկացվում բնակիչներից աղբահանության գումարները գանձելու, այդ նպատակով կտրոններ տպելու վրա։ Ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նոր մոտեցում է առաջարկում այս ոլորտում։ Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը համակարծիք է, որ մեթոդաբանություն պետք է փոխվի, և աղբի և մյուս վճարներն աստիճանաբար պետք է դառնան էլեկտրոնային։

Մեկնաբանել