«Խելացի խաչմերուկ»՝ Երևանում

Ճանապարհային ոստիկանությունը նորամուծություն է ներդրել Գասպարյան-Երևանյան փողոցների խաչմերուկում՝ տեղադրելով լուսացույցերի սենսորներ։

«Այս սարքերը նորույթ են ոչ միայն հանրապետությունում, այլև տարածաշրջանում։ Ուլտրաձայնային սենսորները արտադրվում են Հայաստանում»,- ասված է հաղորդագրությունում։

ՃՈ-ն հավելում է, որ ուլտրաձայնային սենսորները պարզապես թույլ չեն տալիս, որ խաչմերուկում լինեն մեքենաների կուտակումներ․ վայրկյանների ընթացքում սարքը հաշվում է տրանսպորտային միջոցները, և միանգամից լուսացույցի կարմիր լույսը փոխվում է կանաչի։

«Սա հանրապետության առաջին խելացի խաչմերուկն է։ Այստեղ խցանումներն այլևս բացառված են։ Ճանապարհային ոստիկանությունը հետազոտություններ է կատարում մայրաքաղաքի մի քանի խաչմերուկներում նույնպես ուլտրաձայնային սենսորներ տեղադրելու ուղղությամբ։ Շուտով կունենանք խելացի ու առանց խցանումների այլ խաչմերուկներ ևս»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել