«Հանուն Հայաստան պետության» ճակատը կոչ է անում ընդվզել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ

«Հանուն Հայաստան պետության» ճակատը հայտարարություն է տարածել Սերժ Սարգսյանի հետագա հնարավոր վարչապետության վերաբերյալ, որը ներկայացված է ստորև։

«Սիրելի հայրենակիցներ,

2008 թվականին բռնությամբ և արյամբ ձեռք բերված Սերժ Սարգսյանի իշխանությունն այս անգամ կեղծված հանրաքվեի միջոցով մեզպարտադրված սահմանադրության օգնությամբ երկարաձգելու ծրագրի իրագործումը մոտեցել է ավարտական փուլին: 19.03.2018-ին tert.am կայքին տված հարցազրույցով նա, բռնված գրպանահատին հարիր աճպարարությամբ ու փաստարկներով, ըստ էության հայտնեց, որ դրժելովհրապարակայնորեն տրված պաշտոնական խոստումը, կառչած է մնալու երկրի ղեկավարի պաշտոնից:

Իր ապօրինի իշխանավարման 10 տարիներին երկրի համար կենսական բոլոր ոլորտներում տապալված, սեփական ժողովրդին կեղեքած ևզանգվածային արտագաղթի մղած, ստի, կեղծիքի ու կոռուպցիայի մեջ թաղված այս անփառունակ գործչին նման բան թույլ տալը հղի է հետևյալկործանարար հետևանքներով.

· Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման ժամկետի գնալը, ինչ սոուսով էլ այն փորձեն համեմել ու մատուցել, հանգեցնելու էՀայաստանի և Ադրբեջանի նույնականացմանը՝ որպես արևելյան տիպի ավտորիտար պետություններ՝ զրկելով մեզ քաղաքակիրթաշխարհի առանց այդ էլ մսխված վստահության ու համակրանքի վերջին փշրանքներից, ինչն աններելի, թուլացնող հարված կհասցնի ոչ միայն Հայաստանի, այլ նաև Արցախի դիրքերին միջազգային ասպարեզում:

· Սերժ Սարգսյանի՝ ստելով ու իշխանական զոռբայությությամբ պաշտոնավարման երրորդ ժամկետի գնալը հուսալքության ևարտագաղթի նոր, մեծ ալիք կառաջացնի, ինչն է՛լ ավելի կամայացնի և կենսունակությունից կզրկի մեր երկիրը, պարարտ հող կստեղծի այլևայլ՝ այդ թվում նաև բռնի մեթոդներով ապօրինի իշխանություններին հեռացնելու առկա մտայնությունների խորացման և տարածմանհամար:

· Սերժ Սարգսյանի տասնամյա պաշտոնավարման դառը փորձից միանշանակ հետևում է, որ նրա պաշտոնավարման երրորդ ժամկետում էլ այս համակարգը շարունակելու է իր պետականակործան գործունեությունը. հիբրիդային գաղութացմանքաղաքականության իրականացման այս փուլում գաղութարարին են հանձնվելու երկրի ինքնիշխանության վերջին, նույնիսկ խորհրդանշանական ատրիբուտները, շարունակելու են հարստանալ և բարգավաճել ինքն ու իր մերձավորները, իր թույլատրածի չափով, բյուջետային կերակրատաշտի մոտ հավաքված համակարգապաշտպան հանրապետադաշնակցականները, իսկ ժողովրդիհարստահարումը, կեղեքումն ու արտամղումը երկրից նոր թափ կստանան:

· Շարունակվելու և ուժգնանալու են քաղաքական հալածանքները, զանգվածաբար ոտնահարվելու են մարդկանց հիմնարարազատությունները, ավելի է խստացվելու զանգվածային լրատվամիջոցների վերահսկողությունը, բանտերը լցված են մնալուքաղբանտարկյալներով:

Այս ամենից խուսափելու միջոցը համաժողովրդական ընդվզումն է:

Կոչ ենք անում ողջ հայ հանրությանը, Հայաստանի (ներառյալ Արցախը), սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին միասնական բողոքի ձայնբարձրացնել ընդդեմ Սերժ Սարգսյանի և նրան սատարող հացկատակների ծրագրերի:

Գտե՛ք համաժողովրդական ընդվզմանը մասնակցելու ձեր ձևը՝ սկսած հրապարակայնորեն ձեր բողոքն արտահայտելուց, վերջացրածքաղաքացիական անհնազանդության գործողություններին գործուն մասնակցությամբ:

Առանձին դիմում ենք ՀՀԿ և ՀՅԴ շարքային անդամներին՝ սթափվե՛ք, միացե՛ք բողոքին, մի՛ սատարեք ձեր ընչաքաղց վերնախավերի պետականաքանդ ծրագրերին:

Հայրենակիցնե՛ր, Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, իսկ դրան անխուսափելիորեն հաջորդող հանցավոր ռեժիմի փլուզումից հետո կկերտենք նոր Հայաստան, նոր սահմանադրությամբ և կառավարման համակարգով:

Իսկ նա կկանգնի նորացված և օրինավոր Հայաստանի անկախ դատարանի առջև»:

Մեկնաբանել