Գյուղնախը հորդորում է ամուր փակել ջերմոցների օդանցքները

Քամու արդյունքում հնարավոր վնասները նվազեցնելու նպատակով գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է ուշադրության կենտրոնում պահել ջերմոցները, մասնավորապես  լրացուցիչ ամրացնել թաղանթապատ ջերմոցների ծածկերը, ամուր փակել ջերմոցների օդանցքները:

«Համաձայն արտակարգ իրավիճակների նախարարության  հիդրոմետ ծառայության տեղեկատվության` ս.թ. մարտի 24-ին` կեսօրից մինչև մարտի 25-ի կեսօր, հանրապետության տարածքում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ: Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում քամու պոռթկումները կարող են հասնել 30-35 մ/վրկ-ի, Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնում, Արարատում, Վայոց ձորում և Երևանում՝ 20-25 մ/վրկ-ի»,- այս մասին հաղորդում է գյուղատնտեսության նախարարությունը: