Մերկ ձեռքերով կանխել Սերժ Սարգսյանի վերադարձը իշխանության

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նշում է, որ ապրիլի 9-ից մինչև 16-ը ընկած մեկ շաբաթը պետք է օգտագործել՝ կանխելու Սերժ Սարգսյանի վերադարձը իշխանության՝ արդեն վարչապետի պաշտոնում։ Ապրիլի 9-ը Սարգսյանի՝ որպես նախագահ պաշտոնավարման վերջին օրն է։ Մեկ շաբաթ անց խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնելու է նոր վարչապետին։ Փաշինյանը նշում է, որ Սարգսյանի վերարտադրությունը պետք է կանխել մերկ ձեռքերով, որևէ պարագայում ուժ չկիրառել, անգամ եթե իշխանությունները ուժային միջոցների դիմեն։