Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Զիմնյայա Վիշնյա» առևտրի կենտրոնում կիրակի օրը տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածների շրջանում հայեր կան, հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը։
Կեմերովոյի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ (այդ թվում՝ 9 երեխա), 59 մարդ (41 երեխա) համարվում է անհետ կորած, 12 հոգի հոսպիտալացվել է։