Գյումրիի ռազմաբազան ռազմական ոստիկանություն կունենա

Գյումրիում գտնվող ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայում ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ են ձևավորվում․ այս մասին հաղորդել է Ռուսաստանի զինված ուժերի Հարավային օկրուգի մամուլի ծառայությունը։

Նախկինում բազայում կարգուկանոնի պահպանման համար հատկացվում էին առանձին պարեկներ, սակայն դրանց կազմում ընդգրկված զինծառայողները չէին անցնում հատուկ նախապատրաստություն։ Ներկայում ստեղծվող ջոկատներում ներգրավվելու են մասնագետներ, որոնք վարժանքներ են անցել Վլադիկավկազի ռազմական ոստիկանության ուսումնական կենտրոնում։

Օկրուգը նաև տեղեկացնում է, որ անձնակազմի ընտրությունն անցկացնում են ռազմական հոգեբաններ։ Մինչև ամառ ռազմական ոստիկանության ևս մեկ ստորաբաժանում է ստեղծվելու երևանյան կայազորում։

Մեկնաբանել