Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են և թուլացրել են նրա դիրքերը․ Զատուլին

ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինն այսօր Երևանում հայտարարել է, որ 2016-ի ապրիլից հետո Ռուսաստանն «արել է հետևություններ՝ կապված ուժերի հավասարակշռության խախտման հետ»:

Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ վերջերս արած հայտարարությունները՝ «Երևանն ու Զանգեզուրը վերադարձնելու մասին», Զատուլինն ասել է, որ դրանցով Ադրբեջանի «հարգելի նախագահը թուլացրել է իր դիրքերը», և դրանք «հավանաբար արվել են ներքին լսարանի համար»։

Պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Թուրքիան և Ադրբեջանը կրկնեն սիրիական Աֆրինի սցենարը Լեռնային Ղարաբաղում, պաշտոնյան ասել է․ «Իհարկե հնարավոր չէ։ Ղարաբաղի հետ կապված Թուրքիայի հետ որևէ պայմանավորվածություն չկա։ Մենք Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում չենք խորհրդակցում Թուրքիայի կամ որևէ մեկի հետ։ Կարծում ենք՝ դրա համար չկան պատճառներ և առիթներ։ Մենք հայ-թուրքական արձանագրությունների համահովանավորն էինք, որպեսզի վերացվի Հայաստանի շրջափակումը ինչպես այս, այնպես էլ այն կողմից, մենք կտրականապես դեմ ենք դրան»։

«Ինչ վերաբերում է Հայաստանի հետ կապված պարտավորություններին՝ Թուրքիայում հիմար չեն և հասկանում են, որ մենք ՀԱՊԿ անդամ ենք։ Հետևաբար Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ որևէ ռազմական վտանգ, ներխուժման մտադրություն չեմ տեսնում»։

Մեկնաբանել