Լրագրողներն ակվարիումի մեջ․ ինչու է քաղաքապետարանը փակում նիստերի մուտքը

Lրագրողները Երևանի ավագանու նիստերը ապրիլից սկսած կլուսաբանեն մամուլի սրահից։ Նախորդ շաբաթ ընդունվեց «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի փոփոխությունը, որով նիստերի դուռը փակվում է լրագրողների առջև։ Ավելի վաղ ընդունված որոշմամբ՝ փակ կդառնան նաև հաջորդ կառավարության նիստերը՝ սկսած ապրիլին ձևավորվելիք նոր կառավարությունից։
Լրագրողական կազմակերպություններն օրենսդրական ճանապարհով պատրաստվում են վիճարկել քաղաքապետարանի և կառավարության գործունեությունը։ ՍիվիլՆեթը խնդրի շուրջ զրուցել է լրագրող Նելլի Բաբայանի, «Իրավունքի ուժ» ՀԿ-ի նախագահ Արման Ղարիբյանի և փաստաբան Դավիթ Ասատրյանի հետ։

Մեկնաբանել