Ավելի քան քսան երկրներ արտաքսում են ռուսաստանցի դիվանագետների

ԱՄՆ-ը, Կանադան և եվրոպական մոտ 20 երկրներ հայտարարել են ռուսաստանցի դիվանագետների արտաքսելու մասին` «Սկրիպալի գործով» համերաշխություն հայտնելով Լոնդոնին: Ընդհանուր առմամբ տարբեր երկրներից կարտաքսվի 100 ռուսաստանցի դիվանագետ: Մոսկվան հայտարարել է համաչափ գործողություններով արձագանքելու մտադրության մասին:

Որ երկրներն են արտաքսում ՌԴ դիվանագետների

  • ԱՄՆ` դիվանագիտական առաքելության 48 և ՄԱԿ-ի ներկայացուցչության 12 աշխատակից
  • Ֆրանսիա` 4
  • Լեհաստան` 4
  • Ուկրաինա` 13
  • Էստոնիա` ռազմական կցորդ
  • Լիտվա` 3
  • Դանիա` 2
  • Լատվիա` 1
  • Իտալիա` 2
  • Նիդերլանդներ` 2
  • Գերմանիա` 4
  • Չեխիա` 3
  • Կանադա` 4
  • Ֆինլանդիա` 1
  • Ռումինիա` 1
  • Խորվաթիա` 1
  • Շվեդիա` 1
  • Ալբանիա` 2
  • Իսպանիա` 2
  • Մեծ Բրիտանիա` 23 (անցյալ շաբաթ)

Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է արևմտյան մի շարք երկրների որոշմանը. «Դիտարկում ենք տվյալ քայլը որպես ոչ բարեկամական և մարտի 4-ին տեղի ունեցած միջադեպի մեղավորներին փնտրելու և պատճառները պարզելու խնդրին չարձագանքող»:

Ռուսաստանից նաև հնչում են հայտարարություններ «դիվանագիտական պատերազմի» սկսվելու մասին:

Մարտի 4-ին Սոլսբերիում ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալն և նրա դուստրը հայտնաբերվել էին անգիտակից վիճակում: Ըստ բրիտանացի քննիչների՝ Սկրիպալներին թունավորել են նյարդապարալիտիկ «Նովիչոկ» նյութով, որը ստեղծվել է Ռուսաստանում և թունավորման հետևում կանգնած է Մոսկվան: Վերջինս պահանջում է ներկայացնել իր ներգրավվածությունը հաստատող ապացույցներ:

Մեկնաբանել