Հենրիխ Մխիթարյանը կատարում է երեխաների երազանքը

ՍիվիլՆեթի թիմն Ամանորին ընդառաջ այցելել էր սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր, որտեղ հանդիպել էր գյուղի երեխաների հետ։ Նրանք պատմում էին գյուղի, իրենց առօրյայի և երազանքների, ինչպես նաև Հենրիխ Մխիթարյանի մասին։ Երեխաները ցանկություն էին հայտնել ունենալ նրա ստորագրությամբ գնդակներ։ Մարտի 25-ին ՍիվիլՆեթը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ կատարեց նրանց երազանքը։ Լոնդոնի «Արսենալի» հայ կիսապաշտպանը հատուկ իր ստորագրությամբ գնդակներ ուղարկեց նրանց։ Ֆեդերացիան գնդակներ և մարզահագուստ նվիրեց գյուղի երեխաներին և հայտարարեց, որ կվերակառուցի տեղի մարզադաշտը։

Մեկնաբանել