Պուտինը կեմերովցիներին խոստացել է «պատժել բոլոր մեղավորներին»

Կեմերովոյում այսօր անցնում է բողոքի ակցիա, որին մասնակցում է մի քանի հազար մարդ։ Ինչպես հաղորդում է «Դոժդ» հեռուստաալիքը, քաղաքի բնակիչները տեղի դիարանում հանդիպում են ունեցել Կեմերովո ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Վերջինս, նրանց խոսքով, խոստացել է ձեռնարկել բոլոր միջոցները և պատժել առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի մեղավորներին, որը, պաշտոնական տվյալներով, խլել է 64 կյանք։

Բողոքի դուրս եկածները պահանջում են բացահայտել զոհերի իրական թվերը։ Պուտինը կեմերովցիներին խոստացել է, որ «ամեն ինչ լինելու է թափանցիկ», և «մեղավորները պատժվելու են»։

Մեկնաբանել