Թուրքիան Ռուսաստանի դեմ որևէ քայլեր չի ձեռնարկելու․ այսպիսի հայտարարություն է արել այդ երկրի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ը, Կանադան և եվրոպական շուրջ երկու տասնյակ երկրներ արտաքսում են ռուսաստանցի դիվանագետների։
«Ներկայում Թուրքիայի և Ռուսաստանի միջև լավ հարաբերություններ են։ Այս առումով Թուրքիան չի ծրագրում որևէ որոշումներ Ռուսաստանի դեմ»։
Կարդացե՛ք՝ ՌԴ դիվանագետներ կարտաքսվեն նաև Ավստրալիայից