Ներքին Կարմիրաղբյուր․ գյուղը մարզադաշտ կունենա

Տավուշի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղը նոր մարզադաշտ կունենա։ Մարտի 25-ին այս մասին հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը գյուղ կատարած այցի ժամանակ։

ՍիվիլՆեթի թիմն Ամանորին ընդառաջ այցելել էր սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր, որտեղ հանդիպել էր գյուղի երեխաների հետ։ Նրանք պատմում էին գյուղի, իրենց առօրյայի և երազանքների, ինչպես նաև Հենրիխ Մխիթարյանի մասին։ Երեխաները ցանկություն էին հայտնել ունենալ նրա ստորագրությամբ գնդակներ, ինչպես նաև սպորտի խմբակ։