Արտաբյուջեները փակելու փոխարեն նորն են բացում

Պաշտպանության նախարարությունը e-draft.am կայքում հանրային քննարկման է ներկայացրել արտաբյուջետային միջոցների հաշիվ բացելու մասին նախագիծ։

Գերատեսչությունն առաջարկում է թույլատրել գանձապետարանում բացել ռազմաբժշկական հաստատությունների անվամբ արտաբյուջետային միջոցների մուտքերի և ծախսերի առանձնացված բանկային հաշիվ։

Նախագծի ընդունման արդյունքում, ըստ հեղինակների, կապահովվի ՊՆ ռազմաբժշկական հաստատությունների կողմից քաղաքացիներին պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով, ինչպես նաև վճարովի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման գործընթացի պատշաճ կազմակերպումը և իրականացումը:

Արտաբյուջեների խնդրին անդրադարձել է նաև ՍիվիլՆեթը։ Տարբեր մասնագետների պնդմամբ՝ արտաբյուջետային միջոցները ոչ թափանցիկ են և անվերահսկելի հասարակության կողմից։

Գևորգ Թոսունյան