ՌԴ դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները խնդիր են, բայց մենք ունենք անվտանգության հարց․ Փախչանյան

ԱՄՆ-ի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ խնդիր են, սակայն մենք ունենք մեր անվտանգությունն ապահովելու հարց․ այսօր ՊՆ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է պաշտպանության նախարարի տեղակալ, ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը։ 

«Պատժամիջոցները խնդիր են, բայց մենք ունենք մեր անվտանգությունն ապահովելու հարց և ելնելու ենք մեր շահերից: Այլ երկրների հետ էլ ենք գործակցելու: Հիմա լավ կապեր են հաստատվում Սերբիայի հետ: Նույնը վերաբերում է նաև Չինաստանին և Լեհաստանին: Միտում ունենք այդ կապերը զարգացնելու»,- ասել է պաշտոնյան։