ԱՄՆ դեսպանը «Այսօր»-ին ներկայացրել է «Սասնա ծռերի» հանդեպ իր երկրի դիրքորոշումը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հարցազրույց է տվել «Այսօր»-ին, որում, մասնավորապես, նշել է, որ իր երկիրը «չի հանդուրժում «Սասնա Ծռերի» և մյուսների գործողությունները»։

«Մենք չենք աջակցում այնպիսի խմբերի, որոնք փորձում են անօրինական ճանապարհով տապալել ընտրված իշխանություններին: Եվ հատկապես այնպիսի խմբերին, ինչպիսին «Սասնա Ծռերն» են, որոնք բռնությունը գերադասում են երկխոսությունից, մենք միանշանակ դատապարտում ենք: Մենք չենք հանդուրժում «Սասնա Ծռերի» և մյուսների գործողությունները, ովքեր դիմում են բռնության կամ ովքեր սպառնում են վնաս պատճառել մյուսներին՝ իրենց քաղաքական օրակարգն առաջ տանելու համար»,- ասել է դեսպանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։