Իրանի նախագահ Հասան Ռոհանին պաշտոնական այցով ժամանել է Բաքու, որտեղ, ըստ IRNA գործակալության, քննարկվելու են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցեր։
Այցի օրակարգում՝ մի շարք համաձայնագրերի կնքում, բարձրաստիճան պատվիրակությունների միջև հանդիպումներ, համատեղ նախագծերի բացում։
Հասան Ռոհանիի վերջին այցը Բաքու կայացել է 2016թ․ օգոստոսին՝ Ռուսաստան-Ադրբեջան-Իրան եռակողմ գագաթաժողովի շրջանակում։