Ուսանողները փորձում են «ռեստարտ անել» Պետական համալսարանը

Հայաստանում տարկետման օրենքի փոփոխությունների դեմ ձևավորված «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության հիման վրա ստեղծվել է «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնությունը։ Նախաձեռնությունը փորձում է համալսարանում ձևավորել ազատ ուսանողական միջավայր և համալսարանի ղեկավարությանը մղել ավելի թափանցիկ աշխատելուն։