The Halo Trust-ը հայտարարություն է տարածել՝ ականի՝ երեք կյանք խլած պայթյունի վերաբերյալ

The Halo Trust-ը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքի մոտ տեղի ունեցած ականի պայթյունի վերաբերյալ, որի հետևանքով զոհվել է կազմակերպության երեք աշխատակից։

«The HALO Trust կազմակերպությունը հաստատում է, որ այսօր առավոտյան Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պայթյունի հետևանքով մահացել են կազմակերպության երեք աշխատակիցներ, իսկ երկուսը՝ վիրավորվել։ Նշված ժամանակահատվածում կազմակերպության աշխատակիցները գտնվում էին մեքենայում՝ իրականացնելով զննման աշխատանքներ։ Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ HALO Trust կազմակերպությունը ներկայում իրազեկում է զոհվածների ընտանիքներին։ Հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի միայն ընտանիքներին իրազեկելուց հետո»,- ասված է կազմակերպության հայտարարությունում։

Բրիտանական The Halo Trust կազմակերպությունը 1990-ականների վերջից Լեռնային Ղարաբաղում զբաղվում է ականազերծման աշխատանքներով։

Դիտեք Al Jazeera-ի ֆոտոշարքը The Halo Trust-ի կին ականազերծողների մասին

The Female De-miners of Nagorno-Karabakh