Վաղվանից կարգելվի աջակողմյան մեքենաների ներմուծումը

Մարտի 31-ից ուժի մեջ է մտնում «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» օրենքը, այս մասին հաղորդում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

Օրենքի համաձայն՝ 2018 թ. ապրիլի 1-ից հետո Հայաստանի Հանրապետություն կարող են ներմուծվել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ միայն այն տրանսպորտային միջոցները, որոնք ձեռք բերելու համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի հունվարի 25-ը, քանի որ աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը և հաշվառումն արգելող կառավարության որոշումները պաշտոնապես հրապարակվել են 2018թ. հունվարի 24-ին:  

2018 թվականի ապրիլի 1-ից, ըստ օրենքի, արգելվում է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, ինչպես նաև ֆիզիկական անձանց անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ազատ շրջանառ