Ռուսական ռազմաբազայում ռազմական ոստիկանության գործառույթը՝ ռազմակայանի ներքին ծառայության կանոնակարգումը․ պարզաբանում

ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանել է Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայում ՌԴ ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ տեղակայելու հարցը։

«Արմենպրես» գործակալությանը տված պարզաբանման մեջ նշվում է, որ «օտարերկրյա պետություններում տեղակայված ռազմակայաններում կամ ստորաբաժանուﬓերի կազմում ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ ունենալը «ծառայողական անհրաժեշտություն է և ﬕջազգային ընդունված պրակտիկա»։

«Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի կազմում ռազմական ոստիկանության ստորաբաժանում ունենալու հարցը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների ﬕջև փոխհամաձայնեցվել է դեռևս 2014 թվականին: Ռազմական ոստիկանության ստորաբաժանման գործառույթն է ռազմակայանի ներքին ծառայության խնդիրների կանոնակարգումը և դրա ներառումը ռազմակայանի կառուցվածքում ոչ ﬕ կերպ չի խախտում ոչ ռազմաբազայի կառուցվածքի, ոչ առավելագույն թվաքանակի մասին առկա պայմանավորվածությունները»,- ասված է պարզաբանման ﬔջ:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Մեկնաբանել