«Վեոլիա Ջուր» ընկերությունը տուգանվել է 5 մլն դրամով

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին հարցը, ըստ որի` ընկերությունը տուգանվել է 5 միլիոն դրամ: Այս մասին տեղեկանում ենք հանձնաժողովի նիստերի օրակարգից:

Ըստ հանձնաժողովի` քաղաքացիներից եղել են մի շարք բողոքներ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման` «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատանքների վերաբերյալ:

«Ընկերությունը խախտել է կանոնների 16-րդ կետի պահանջը՝ դիմող անձին տեխնիկական պայմանների և միակողմանի կնքված միացման պայմանագրի ներկայացման ժամկետը, ինչը կանոններով ամրագրված պարտավորությունների անբարեխիղճ կատարման արդյունք է։ Ինչ վերաբերում է ընկերության ներկայացրած փաստարկներին, ապա հանձնաժողովը դրանք համարում է լիովին անհիմն»,- ասվում է որոշման մեջ:

Մեկնաբանել