«Բուրգեր Քինգ»-ը ալկոհոլային խմիչքների վաճառքի թույտվություն չի ունեցել

«Բուրգեր Քինգ» արագ սննդի կետը չի ստացել ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն և շարունակել է ծառայություններ մատուցել, այս մասին հաղորդում է քննչական կոմիտեն:

Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է, որ «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետը 2017 թվականի նոյեմբերին, օրենքով սահմանված կարգով, ստացել է ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն, ինչի ժամկետը լրացել է 2017 թվականի դեկտեմբերին։

Դրանից հետո ընկերությունը դիմել է՝ թույլտվության ժամկետը երկարացնելու համար, սակայն առանց դիմումի պատասխանն ստանալու շարունակել ծառայության մատուցումը։

Պայթյունի դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան, առգրավվել սննդի կետում առկա անվտանգության տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացված 8 անձ ճանաչվել է տուժող:

Մեկնաբանել