Կռվել, վիրավորվել ու զրկվել թոշակից

Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչ, պայմանագրային զինծառայող Գառնիկ Լալայանը 2015-ին վիրավորվել է հակառակորդի ականի պայթյունից։ Դրա արդյունքում Լալայանը չի կարողանում դաստակը շարժել, ունի թիակի, թոքի ու սրտի հետ կապված խնդիրներ։ Վիրավորվելուց հետո Լալայանը հաշմանդամության կարգ ու թոշակ է ստացել։ 2018-ի մարտի վերջին, չնայած առողջական վիճակին, Լալայանը զրկվում է թոշակից։ Այս ընթացքում նա կուտակել է մեծ պարտքեր, որոնք աստիճանաբար մարել է հաշմանդամության թոշակի հաշվին։ Այժմ նա զրկվել է այդ հնարավորությունից։

Մեկնաբանել