Բաղանիսում մանկապարտեզ և ապաստարան կկառուցվի

Կառավարության որոշմամբ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում կկառուցվի մանկապարտեզ և ապաստարան, այս մասին հաղորդում է կառավարության կայքը:

Ըստ հաղորդագրության` Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքին կնվիրաբերվի Բաղանիս գյուղի համապատասխան հասցեում գտնվող հողամասը՝ մանկապարտեզ և ապաստարան կառուցելու պայմանով:

Ծրագիրն իրականացնելու են «Փարոս» հիմնադրամը և Հայկական կարմիր խաչը: Վերջինս կառուցելու է նոր ապաստարանը, իսկ մանակապարտեզի շենքը կառուցելու է «Փարոս» հիմնադրամը: Ապաստարանի կառուցման բյուջեն կազմում է 6 մլն դրամ, իսկ մանկապարտեզինը՝ 41 մլն դրամ:

Մեկնաբանել