Ռուսաստանը Հայաստանում նոր դեսպան ունի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Հայաստանում Ռուսաստանի նոր դեսպան է նշանակվել Սերգեյ Կոպիրկինը։ Համապատասխան հրամանագիրը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

Կոպիրկինը մինչ այս զբաղեցրել է Եվրամիությանը և Ատոմային էներգիայի եվրոպական համագործակցությանը կից ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալի պաշտոնը։

Սերգեյ Կոպիրկինը Հայաստանում ՌԴ դեսպանի պաշտոնում փոխարինում է Իվան Վոլինկինին։

Մեկնաբանել