Ընդդիմադիրները սպասում են ժողովրդին հրապարակում

Մինչ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարում էր, որ վարչապետի իրենց թեկնածուն Սերժ Սարգսյանն է, Ազատության հրապարակում «Մերժիր Սերժին» նախաձեռնությունն ու «Հանուն Հայաստան պետության» ճակատը նշում էին Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտը ու դեմ հանդես գալիս Սերժ Սարգսյանի վարչապետությանը։ Նրանք նաև երթ անցկացրին Երևանի կենտրոնական փողոցներով։ Բողոքի գործողությունները Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ շարունակվելու են։ Ապրիլի 13-ին քայլարշավով Ազատության հրապարակ կհասնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Մեկնաբանել