Հայաստանի խորհրդարանը վավերացրեց ԵՄ-ի հետ համաձայնագիրը

Ապրիլի 11-ին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանի և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Համաձայնագրի վավերացմանը կողմ քվեարկեցին նիստին գրանցված բոլոր 95 պատգամավորները։

Հայաստանը Եվրոպական Միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրել է 2017թ, նոյեմբերի 24-ին՝ Բրյուսելում, ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի ընթացքում։ Համաձայնագիրը ուժի մեջ կմտնի Եվրոպական Միության բոլոր 28 անդամ երկրների կողմից վավերացվելուց հետո։

Լուսանկարում՝ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Մեկնաբանել