Նիկոլ Փաշինյանի առաջին քայլը նաև իմ քայլն էր. Րաֆֆի Հովհաննիսյան

Ապրիլի 14-ին Ֆրանսիայի հրապարակ էր եկել «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։ ՍիվիլՆեթի հետ զրույցում նա ասաց, որ Հայաստանի հեռանկարի համար հրամայական է, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարը պսակվի հաջողությամբ. «Մենք ուզում ենք վերջապես ունենալ մի պետություն, որը սահմանադրական է ու պատկանում է ժողովրդին, և որը չի օգտագործվում որպես միջոց ինչ-որ խմբակի, ընտանիքի կամ մի մարդու իշխանության հավերժացման»։ Րաֆֆի Հովհաննիսյանը նաև անդրադարձավ ապրիլի 9-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երդման արարողությանը, որին նա մասնակցել է։