Լևոն Բարսեղյանի կոչը Լևոն Տեր-Պետրոսյանին, Ծառուկյանին, ԵԼՔ-ին՝ միանալ ժողովրդին

Գյումրիի լրագրողների Ասպարեզ ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը քիչ առաջ Երևանի Ֆրանսիայի հրապարակում ունեցած ելույթում ընդդիմադիր և ոչ իշխանական ուժերին հորդորեց միանալ ժողովրդին և կանխել Սերժ Սարգսյանի վերադարձը իշխանության:

Նախ նա կոչ ուղղեց ԵԼՔ խմբակցության երկու մյուս ուժերին՝ Լուսավոր Հայաստան-ին և Հանրապետություն կուսակցություններին, ԱԺ-ի պատգամավորներ Էդմոն Մարուքյանին, Մանե Թանդիլյանին, Արամ Սարգսյանին, Արտակ Զեյնալյանին գալ և միանալ ժողովրդին:

Բարսեղյանը հորդորեց Գագիկ Ծառուկյանին և Ծառուկյան դաշինքին՝ գալ հրապարակ և ցույց տալ, որ դժգոհ են Սերժ Սարգսյանի կառավարումից:

Բանախոսը կոչով դիմեց նաև ՀԱԿ-ին և Լևոն Տեր-Պետրոսյան: «Առաջարկում ենք, եկեք այստեղ, չե՞ք ուզում այստեղ կազմակերպել, ձեր բողոքը կազմակերպեք»,- ընդգծեց Բարսեղյանը:

Մեկնաբանել