Ոստիկանական մեծ ուժեր` Սերժ Սարգսյանի տան մոտ

Այս պահին ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացնում Հանրապետական կուսակցության առաջնորդ և Հանրապետականի վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի տան մուտքի մոտ՝ Դեմիրճյան-Պարոնյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում, այս մասին հաղորդում է Ազատություն ռադիկոկայանը:

Պռոշյան և Պարոնյան փողոցներում երթևեկությունը ոստիկանությունը կասեցրել է, իսկ Դեմիրճյան փողոցում ոստիկանության զրահապատ մեքենաներ կան։

Մեկնաբանել